Հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆի 5-րդ պատասխան խաղում «Պիտսբուրգ Պինգվինզը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Նյու Յորք Այլնդերսին»: Երկրորդ օվերթայմի առաջին րոպեին «Պինգվինների» դարպասապահի սխալ փոխանցումից օգտվեց «Նյու Յորքի» փորձառու հարձակվող Ջոշ Բեյլին` դնելով հանդիպման վերջակետը: Այս հանդիպումից հետո «Այլնդերսը» շարքում 3:2 հաշվով առջևում է:
«Ֆլորիդա Պանտերսը» տանը 4:1 հաշվով հաղթեց «Տամպա Բեյ Լայթնինգին»: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո Քենեվիլի սաները այս շարքում կրճատեցին դիմակայության տարբերությունը՝ հաշիվը դարձնելով 2:3: Հանդիպման ամենաարդյունավետ հոկեյիստ ճանաչվեց «հովազների» հարձակվող Պատրիկ Հորնքվիստը՝ դառնալով մեկ գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ : «Վինիպեգ Ջեթսը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Էդմոնթոն Օյլերզի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Դիմակայության վերջին խաղում հանդիպումը հասավ մինչև օվերթայմ: Երրորդ օվերթայմի 6-րդ րոպեին Մարկ Շայֆլին խփեց հաղթական գոլը հաշիվը դարձնելով՝ 4:3: