«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին հայտնում է լրագրող Քրիս Ուիլյամսը:
Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ դորտմունդյան ակումբը հետաքրքրված է սենեգալցի հարձակվողով, սակայն այսօր հայտնի դարձավ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Բորուսիան» պատրաստ չէ մեծ գումարներ ծախսել խաղացողների տրանսֆերների վրա, իսկ Մանեի գինը երեք անգամ ավելին է, քան դորտմունդյան ակումբի պատմության ռեկորդային տրանսֆերը (Մատս Հումելսը «Բավարիայից» 30,5 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Բորուսիա»):
Ավելի վաղ Մանեն հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել «Լիվերպուլը»: