Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանն անչափ լարված գոտեմարտում 1-1 հաշվով հաղթեց վրացի Լերի Աբուլաձեին ու վաղը հաղթողի կոչումը կվիճարկի շվեդ Նիկլաս Օեհլենի հետ: