Զագրեբում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում։
Բրոնզի համար վճռորոշ գոտեմարտում նա առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովի նկատմամբ։
Պողոսյանը մրցաշարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին։ 1/8 եզրափակչում, սակայն, նա զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Գանիևին։ Քանի որ Գանիևը հասել է եզրափակիչ, Պողոսյանը հնարավորություն է ստացել շարունակել պայքարը սփոփիչ գոտեմարտերում, ինչը նրան բերել է բրոնզե մեդալ։




























































