Մայամիի «Ինտերը» օվկիանոսի հատակում ներկայացրել է նոր մարզաշապիկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի նոր մարզաշապիկը նվիրված է շրջակա միջավայրի, այդ թվում՝ օվկիանոսի աղտոտման խնդրին: Շապիկը 50 տոկոսով վերամշակված պլաստիկից է պատրաստված: Հավաքածուի գույնը վառ կապույտ է՝ ուսերին նարնջագույն գծերով:
Մայիսի 30-ին թիմն առաջին անգամ կխաղա նոր հանդերձանքով: