«Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ուեյն Բրիջը խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ապագայի մասին։
«Ես Քեյնին կցանկանայի տեսնել «Չելսիում», ու Ռոման Աբրամովիչը կարող է դա իրեն թույլ տալ, բայց զգացողություն ունեմ, որ վերջում նա «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի։ Պեպ Գվարդիոլայի ներկայությունը կարող է ազդել «Սիթիին» միանալու նրա որոշման վրա։ «Մանչեսթեր Սիթին» ուզում է հարձակվողի ձեռք բերել, դրա համար մտածում եմ, որ Քեյնը այդ ակումբում կհայտնվի։
Քեյնն ու Ագուերոն մի փոքր տարբեր խաղացողներ են, բայց մեկ ընդհանրություն ունեն․ նրանք սիրում են գոլեր խփել։ Ինձ բախտ է վիճակվել խաղալ Ագուերոյի հետ, նա գերազանց գոլահար է, բայց Քեյնը ցույց տվեց, որ ինքն էլ կարող է գոլ խփել։ Կարծում եմ՝ նա Ագուերոյին գերազանց փոխարինող կլինի»,- Բրիջի խոսքերն է փոխանցում Goal-ը։