Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է այն խաղացողի անունը, որն, իր կարծիքով, պետք է արժանանա 2026 թվականի «Ոսկե գնդակին»:
«Քեյնի վիճակագրությունն ուղղակի խելահեղ է: Հենց Հարին պետք է դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր»,- սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանը:
Նշենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Չեխիայի ընտրանու դեմ կայացած խաղում (3-0) Հարի Քեյնը դարձել էր դուբլի հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում: Նախորդ տարի ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակին արժանացել էր ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն:

























































