«Լեսթեր Սիթիի» հարձակվող Կելեչի Իհեանաչոն պատմել է ԱՊԼ-ի 37-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղի վերջնամասում տեղի ունեցած մասսայական քաշքշուկի պատճառների մասին․
«Անտոնիո Ռյուդիգերը ագրեսիվ կերպով հրեց Ռիկարդո Պերեյրուին, դա էլ դարձավ քաշքշուկի պատճառը։ Ես նրան խնդրեցի հանգստանալ»,- ասել է Իհենաչոն Sky Sports-ի հետ զրույցում։
«Չելսին» այդ խաղում 2-1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ «աղվեսների» միակ գոլը խփել է հենց Իհենաչոն։ Սա նրա 12-րդ գոլն էր ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում։