«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ հեռուստափորձագետ Ռիո Ֆերդինանդն արձագանքել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղի վերջին վայրկյաներին խփած գոլին (2-1)։
Բրազիլացի դարպասապահն անկյունայինի խաղարկման ժամանակ եկել է մրցակցի տուգանային ու գլխի հարվածով հաղթական գոլի հեղինակ դարձել․
«Չեմ կարծում, թե «Լիվերպուլի» դարպասապահները նախկինում գոլեր խփել են։ Ալիսոնը գնաց մրցակցի դարպասների մոտ ու գոլ խփեց և դա խաղի վերջին վայրկյաններին։ Ես մտածեցի՝ «Վայ։ Մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես են դարպասապահները գնում տուգանային հրապարակ ու մտածում ենք՝ ինչ են նրանք մտադիր անել»։ Բայց այս անգամ նա փրկեց թիմին»,- ասել է Ֆերդինանդը։
Բեկերը դարձել է «Լիվերպուլի» պատմության առաջին դարպասապահը, որը պաշտոնական խաղում գոլի հեղինակ է դարձել։
Մերսիսայդցիները 36 խաղից հետո 63 միավոր են վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն են զբաղեցնում։