«Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդը հինգերորդ խաղացողն է, ով ընդգրկվել է Պրեմիեր լիգայի փառքի սրահում:
42-ամյա նախկին կիսապաշտպանը լոնդոնյան ակումբում խաղացել է 2001-ից 2014 թվականներին, այս տարիների ընթացքում 648 խաղ է անցկացրել «Չելսիում», խփել 211 գոլ ու կատարել 150 գոլային փոխանցում: Լեմպարդը խաղացել է նաև «Վեսթ Հեմում», «Սուոնսիում», «Մանչեսթեր Սիթիում» եւ «Նյու Յորք Սիթիում»:
2019 թվականից մինչ 2021 հունվար Լեմպարդը զբաղեցնում էր «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Ավելի վաղ Պրեմիեր լիգայի փառքի սրահում են ընդգրկվել նաև Ալան Շիրերը, Թիերի Անրին, Էրիկ Կանտոնան և Ռոյ Քինը: