«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ձգտում է նվաճել «Ոսկե գնդակը»։
«Ոչ, ես այդքան հեռու չեմ գնա։ Հիմա կենտրոնացած եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչի վրա։ Չեմ մտածում, որ կդառնամ մյուս «Ոսկե գնդակի» դափնեկիրը։ Առջևում խաղեր ունենք, կփորձենք ողջ թիմով հաջողության հասնել։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- Մահրեզի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
ՉԼ եզրափակչում Գվարդիոլայի սաները կմրցեն «Չելսիի» հետ։