«Լացիոն» մտադիր է հաջորդ մրցաշրջանի համար գտնել նոր հիմնական դարպասապահ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Հռոմեական ակումբի ներկայիս դարպասապահ Պեպե Ռեյնան այս ամառ կլքի թիմը: Ակումբի ղեկավարությունը պահեստային դարպասապահ Թոմաս Ստրակոշային չի դիտարկում որպես հիմնական դարպասապահ:
Հաղորդվում է, որ «Լացիոն» քննարկում է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արրիսաբալագային ձեռք բերելու հնարավորությունը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Կեպան կարող է վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ: