«Լեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Համզա Չոդուրին և նրա թիմակից՝ ֆրանսիացի պաշտպան Ուեսլի Ֆոֆանան, Անգլիայի Գավաթի պարգևատրմանը ներկայացել են Պաղեստինի դրոշով։
Ֆուտբոլիստներն սկզբում ձեռքերում են պահել դրոշը, այնուհետև՝ պարգևատրվելիս, Չոդուրին այն գցել է ուսերին։
Հիշեցնենք՝ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև արդեն 6-րդ օրն է շարունակվում են մահաբեր հրթիռակոծությունները, ավիահարվածներն ու ներքին բախումները։