Եվրոպա լիգայի խմբային փուլի «Սպարտակ»-«Լեսթեր Սիթի» խաղից հետո Մոսկվայի «Открытие Арена» մարզադաշտի VIP-մուտքի մոտ լրագրողի են ծեծել:
Անհայտ անձանց հետ բախման արդյունքում տուժել է РБК -ի լրագրող Ալեքսանդր Շչյոգոլովը: Թե՛ նրան, թե՛ հարձակում գործած անձին տարել են ոստիկանական բաժին:
Հիշեցնենք՝ այդ խաղում «Սպարտակը» 3-4 հաշվով պարտություն է կրել: