Հռոմում շարունակվում է թենիսի Մասթերս 1000 շարքի մրցաշարը: Կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը խաղարկեցին իսպանացի Ռաֆայել Նադալն ու Ալեքսանդր Զվերևը:
2 ժամ 1 րոպեի ընթացքում «գրունտի Արքան» հաղթեց 2 սեթում՝ 6-3, 6-4 հաշվով: Նադալը խլեց մրցակցի մատուցումներից 3-ը՝ սեփականներից զիջելով միայն մեկը: Ռաֆայի անվան դիմաց գրանցվեց 1 էյս՝ մրցակցի 6-ի դիմաց:
Եզրափակչի ուղեգիրը Նադալը կխաղարկի Ջոկովիչ-Ցիցիպաս զույգի հաղթողի հետ: Մինչ այս կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել Ռայլի Օպելկան: