«Լացիոյի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակում՝ գրավելով «Պարմայի» դարպասը: Իմոբիլեն 150-րդ գոլն է խփել «Լացիոյի» կազմում ու այդ ցուցանիշով շրջանցել ակումբի պատմության արդեն նախկին ռմբարկու Սիլվիո Պիոլուին:
Ակումբի պատմության լավագույն երրորդ ռմբարկուն Ջուզեպպե Սինիորին է:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում իտալացին դարձել է 20 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Խաղացողի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 45 մլն եվրո: