BlackMirror տելեգրամյան ալիքին հայտնի են դարձել Մոսկվայի «Սպարտակի» տրանֆերային նպատակների մասին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Աղբյուրը հրապարակել է մի քանի տվյալներ, ըստ որի մոսկովյան ակումբի տրանսֆերային ցուցակում ընդգրկված են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը և ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։
Բացի այդ, «Սպարտակի» դիտակետում է նաև Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով օրերս առաջին անգամ հրավիրրվել է Ռուսաստանի հավաքական։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացի համարվող ֆուտբոլիտները լեգիոներ չեն համարվում Ռուսաստանում։