Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում ԲԿՄԱ-ն 6:2 հաշվով հաղթել է «Ուրարտու-2»-ին:
Բանակայինների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ժիրայր Շաղոյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գոլերից մեկը ֆանտաստիկ է ստացվել: Գնդակը մրցակցի դարպասում է հայտնվել գրեթե դաշտի կենտրոնից կատարած հարվածից հետո:
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 52 միավորով 2-րդն է: