Իսպանական Պրիմերայի 35-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ՝ 2-2։
22-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆերանդոն ու առաջ մղել հյուրերին։ 67-րդ րոպեին Մարկո Ասենսիոն հավասարեցրել է հաշիվը։ 78-րդ րոպեին «Սևիլիան» առաջ է անցել հաշվի մեջ․ Իվան Ռակիտիչը անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Դիեգո Կառլոսը գրավել է սեփական դարպասն ու հաշիվը դարձել է 2-2։
Այս հանդիպումից հետո «Սևիլիան» 71 միավոր է վաստակել ու բարձրացել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Ռեալը» 75 միավորով երկրորդ տեղում է։