«Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը կարող է գլխավորել Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ Այս մասին գրում է Goal.com-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գերմանական ակումբն արդեն կապ է հաստատել 43-ամյա մասնագետի հետ, բայց հետագա բանակցությունները թողել է ամռանը։
Ներկայումս Ռաուլը մարզում է «Կաստիլյան»։ Նախորդ տարի լեգենդար ֆուտբոլիստի սաները հաղթել էին ՈՒԵՖԱ-ի Պատանեկան լիգան։