ԱՊԼ-ն շուտով կհայտարարի պատժամիջոցների մասին, որոնք կկիրառվեն 6 ակումբների նկատմամբ, որոնք մասնակցել էին եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գործընթացին։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ի լրագրող Սեմ Ուոլասը, լիգայի ղեկավարությունը ծրագրել է ակումբներին տուգանել։ Դեռևս հայտնի չէ դրանք կվճարվեն անմիջապե՞ս, թե՞ Պրեմիեր լիգայի խաղերի հեռարձակման գումարից։ Ակումբներից միավորներ հանելու մասին խոսք առայժմ չկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄՅՈՒ-ն, «Ման Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը» միացել էին Սուպերլիգային, բայց հետո մասշտաբային դժգոհություններից ելնելով՝ որոշել էին դուրս գալ մրցաշարից։