Մադրիդում շարունակվում է թենիսի Մադրիդի բաց առաջնությունը:
Մեկնարկել է քառորդ եզրափակիչ փուլը: Լավագույն քառյակի առաջին ուղեգիրը խաղարկեցին Դոմինիկ Տիմն ու Ջոն Իզները:
1 ժամ 56 րոպեի ընթացքում Ավստրիայի ներկայացուցիչը հաղթեց 3 սեթում՝ 3-6, 6-3, 6-4 հաշվով:
Տիմը խլեց մրցակցի մատուցման 2 գեյմ՝ սեփականներից զիջելով միայն մեկը:
Մյուս ուղեգրերը կխաղարկեն Նադալն ու Զվերևը, Բուբլիկն ու Ռուդը, Բերետինին ու Գարինը: