«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո մեկնաբանել է թիմի դուրս մնալը Եվրոպա Լիգայից դիմակայության ընդհանուր արդյունքներով (2-6, 3-2):
«Կարծում եմ ՝ Մանչեսթերում մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք: Ի վերջո, մենք պարտվեցինք, բայց ընդհանուր առմամբ, այս դիմակայությունում մենք լավ հանդես եկանք:
Ես կարծում էի, որ մենք կարող ենք եզրափակիչ դուրս գալ նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ բաժին հասավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Դա իրական էր, և մենք «Օլդ Թրաֆորդում» առաջին խաղակեսում առաջատարն էինք, բայց երկրորդ խաղակեսում չհաջողվեց:
Շատ դժվար կլիներ այստեղ 4: 0 հաշվով հաղթելը, բայց մենք այսօր արեցինք ամեն ինչ և երեք գոլ խփեցինք: Ցավոք, «Մանչեսթեր Յունայթեդը» առավելագույնս օգտագործեց իր հնարավորությունները: