Բռնցքամարտի WBO և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը «Ուրարտու» կատարած այցից հետո հարցազրույց է տվել երևանյան ակումբի մամուլի քարտուղարությանը, պատմել ակումբից ստացած տպավորություններից, խոսել ֆուտբոլի նկատմամբ իր սիրո ու բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո իր ծրագրերի մասին։
Նա նաև պատմել է, որ շատ է սիրում ֆուտբոլ խաղալ․
«Ես շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ։ Գերմանիայում էլ մեր մարզումների ընթացքում լինում են օրեր, երբ մարզիչն ասում է՝ ֆուտբոլ խաղանք, քանի որ դա շատ լավ է արագության համար։ Այո, ֆուտբոլ եմ խաղացել Լուկաս Պոդոլսկիի, Միրոսլավ Կլոզեի հետ, առհասարակ նրանք իմ շատ լավ ընկերներն են, ու ես ֆուտբոլիստ լավ ընկերներ շատ ունեմ։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ լինում են բարեգործական խաղեր, նրանք ինձ հրավիրում են, ու մենք միասին ֆուտբոլ ենք խաղում»։
Մանրամասները՝ «Ուրարտուի» պատրաստած տեսանյութում․