Այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23։00-ին «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ՄՅՈՒ-ին։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Ռոմային» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում՝ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տանելով 6-2 հաշվով հաղթանակ։
Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայատացուցակն այսօրվա խաղի համար։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է հայտացուցակում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 3,80 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ ՄՅՈՒ-ի հաղթանակը՝ 1,90