Դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Tuttomercatoweb-ը հայտնում է, որ «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շահագրգռված է դարապասապհին տեսնել հռոմեական ակումբում, և իսպանացին կլինի ակումբի առաջնային տրանսֆերային նպատակը։
Նշվում է, որ այս տեղափոխության հավանականությունը դեռ հայտնի չէ, բայց «Ռոմայի» դարպասապահներ Անտոնիո Միրանտեն ու Պաու Լոպեսը չեն բավարարում Մոուրինյուի պահանջները:
Հիշեցնենք, որ Դե Խեան 2016-ից 2018 թվականներին հանդես էր գալիս Մոուրինյոյի գլխավորությամբ: