«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին կարող է դառնալ հռոմեական թիմի նոր գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյուի օգնականը:
Football Italia-ի համաձայն, Դե Ռոսին կարող է միանալ պորտուգալացի մասնագետի մարզչական շտաբին 2021/22 մրցաշրջանի սկզբին, երբ թիմը կգլխավորի Մոուրինյուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոուրինյուն որոշել է ակումբի ամառային տրանսֆերային հիմնական նպատակները (մանրամասներն՝ այստեղ)