ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էռերան ՉԼ կիսաեզրափակչի՝ «Ման Սիթիի» դեմ պատասխան խաղից հետո (2-0) մեկնաբանել է հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կյոյպերսի աշխատանքը։
«Մրցավարը հայհոյեց Լեոնարդո Պարեդեսին։ Եթե մենք նման բան ասեինք, 3-4 խաղով կորակազրկվեինք»,- Էռերայի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։