ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էռերան դեմ է արտահայտվել Եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։
«Ես սիրահարված եմ պոպուլյար ֆուտբոլին, երկրպագուների հետ ֆուտբոլին, մեծագույն ակումբների հետ իմ սրտի թիմի մրցակցության մասին երազանքին։
Եթե այդ Սուպերլիգան գործարկվի, այս երազանքների վերջը կգա։ Երկրպագուների պատրանքների վերջը կգա, որոնք չեն երկրպագում փոթ-ակումբներին ու երազում են խաղադաշտում հաղթանակների ու լավագույնների հետ մրցակցության մասին։
Ես սիրում եմ ֆուտբոլն ու չեմ կարող լռել այդ մասին։ Ես հավատում եմ բարելավված Չեմպիոնների լիգային, այլ ոչ հարուստների գաղափարին՝ գողանալու այն, ինչ ստեղծվել է մարդկանց կողմից, ավելի կոնկրետ՝ մոլորակի ամենագեղեցիկ սպորտաձևին»,- գրել է Էռերան թվիթերյան իր էջում։