ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էռերան մեկնաբանել է Ֆուտբոլային ասոցիացիայի (FA)՝ ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին 3 խաղով որակազրկելու մասին որոշումը սոց․ցանցերում «նեգրիտո»
բառն օգտագործելու համար։
Կավանիի՝ այս առիթով գրառման տակ մեկնաբանություն է թողել նրա նախկին թիմակից Անդեր Էռերան։
«Եթե նրանք քեզ դրա համար պատժում են․․․Աշխարհն անդունդն է գլորվում։ Գրկում եմ, դիմացիր, Էդի»,-գրել է նա։
«Նեգրիտո» բառը Ամերիկայի իսպանախոս երկրներում օգտագործվում է «ընկեր, մտերիմ, թանկագին մարդ» իմաստներով։