«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին մտածում է իր ապագայի մասին։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ուրուգվայցին որոշել է հունվարին չհեռանալ մանչեսթերյան ակումբից։ Մայիսին հարձակվողը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։
Կավանիի կարիերան շարունակելու հնարավոր տարբերակներից մեկը Լա Լիգան է։
Այս մրցաշրջանում Կավանին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։