«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե -Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի հարձակվող Էդինսոն Կավանին հաջորդ շաբաթ կվերադառնա ընդհանուր խումբ:
«Հուսով եմ, որ Էդինսոնը հանգստյան օրերից հետո կսկսի մարզվել մեզ հետ: Միգուցե երկուշաբթի: Հավանաբար, նա չորեքշաբթի կխաղա Լիգայի գավաթի խաղարկության «Վեսթ Հեմի» դեմ: Անցած մրցաշրջանում նա հսկայական ներդրում ունեցավ թիմի գործունեության մեջ: Մենք ցանկանում ենք, որ Կավանին լինի իր լավագույն մարզավիճակում, դրա համար մեզ պետք է, որ նա հարյուր տոկոսով պատրաստ լինի, այնպես որ մենք չենք շտապում»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում Goal- ը:
Այս մրցաշրջանում 34-ամյա Կավանին մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ» -ի 1 հանդիպման: