«Ինտերը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեոնարդո Պարեդեսի նկատմամբ, որն այս ձմեռ կարող էր համալրել «ներաձուրիների» կազմը։
Միլանյան թիմի մարզչական շտաբը արգենտինացուն դիտարկում էր որպես Քրիստիան Էրիկսենին փոխարինողի, բայց դանիացին գարնանային հատվածը հաջող անցկացրեց։ Սակայն իտալական ԶԼՄ-ները պդնում են, որ «Ինտերը» ամեն դեպքում հետաքրքրվում է Պարեդեսով ու արդեն այս ամառ կարող է վերադառնալ նրա թեկնածությանը։