«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան շնորհակալություն է հայտնել ակումբին, խաղացողներին և երկրպագուներին ՝ երկու տարվա աշխատանքի ընթացքում աջակցության համար:
Այսօր հռոմեական ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին պորտուգալացին կհեռանա թիմից:
«Այս երկու տարվա ընթացքում մենք վերելքներ և վայրէջքներ ենք ունեցել, բայց ես միշտ տալիս էի առավելագույնը այս ակումբի և այս քաղաքի համար, որն ինձ շատ լավ ընդունեց:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռոմայի» բոլոր երկրպագուներին, այն մարդկանց, ովքեր մեզ հետ աշխատում են, խաղացողներին, նրանց, ովքեր այս ճանապարհին աջակցել են մեզ, մասնավորապես Դենի և Ռայան Ֆրիդկինին՝ իրենց ժամանելուց հետո շարունակական աջակցության համար, և Տիագո Պինտոյին՝ մեծ մասնագետ, որին մաղթում եմ ամենայն բարիք այս ակումբում:
Այս մրցաշրջանում մենք դեռ պետք է շատ կարևոր հանդիպումներ հաղթենք, և, ինչպես միշտ, կտանք առավելագույնը: Շնորհակալությո՜ւն, Հռոմ», — ասել է Ֆոնսեկան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում: