Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի «Սամպդորիայի» հետ խաղի արդյունքը (0:2):
«Սա ծանր պահ է, բայց ես կարծում եմ, որ Մանչեսթերում կրած պարտությունից հետո մեզ հաջողվեց լավ անցկացնել հանդիպման առաջին կեսը: Ֆուտբոլիստները շատ ջանքեր գործադրեցին, բայց առաջին խաղակեսի վերջում նրանք ընդունեցին այդ գնդակը, որն արդեն սովորություն է դառնում «Ռոմայի» համար:
Ընդմիջումից հետո մենք ուժ չունեինք արձագանքելու, բայց լավ առաջին խաղակես էր: Մանչեսթերում կրած պարտությունը որոշակի հետք թողեց «Ռոմայի» վրա, և դա հաղթահարելը հեշտ չէ», — Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Ռոման» 34 խաղում վաստակեց 55 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոն է դարձել Միլանի «Ինտերը» (82):