«Միլանը» միացել է «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամի համար պայքարին։ Այս մասին հաղորդում է Evening Standard-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «ռոսոներիները» 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պատրաստ են մրցակցել «Վեսթ Հեմի» հետ, իսկ «կապույտները» պատրաստ են լսել առաջարկներ 40 միլիոն ֆունտի սահմաններում։
Աբրահամը «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի օրոք խաղաժամանի խնդիր ունի։