Անսովոր դրվագ է տեղի ունեցել Շոտլանդիայի երկրորդ լիգայի «Ստենհուսեմոր» — «Ալբիոն Ռովերս» խաղում, որոնք փլեյ-օֆֆում պայքարում են երկրորդ դիվիզիոնում մնալու հնարավորության համար:
«Ալբիոն Ռովերսի» հարձակվող Դեյվիդ Քոքսը փոխարինվել է երկրորդ խաղակեսի մեկնարկին և լքել մարզադաշտը՝ հայտարարելով իր կարիերան ավարտելու մասին: Առաջին խաղակեսի ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստը վիճաբանել էր «Ստենհուսեմուրի» պաշտպանի հետ, իսկ փոխարինվելուց հետո վիճաբանել է մրցակից թիմի փոխարինողների հետ, ովքեր վիրավորել էին իրեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրների կապակցությամբ:
2019-ին Քոքսը Sky Sports- ին տված հարցազրույցում ինքնասպանություն գործելու ցանկության մասին էր պատմել՝ իրեն անընդհատ ծաղրելու ֆոնին, երբ նա խաղում էր Շոտլանդիայի Երկրորդ լիգայի մեկ այլ ակումբում: 2020 թվականի հունվարին հարձակվողը դադարեցրեց իր կարիերան, և միայն այս տարվա մարտին նա կրկին վերադարձավ խաղադաշտ՝ որպես «Ալբիոն Ռովերսի» խաղացող:
Քոքսը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ կրկին բախվել է վիրավորանքների հետ՝ կապված իր հոգեկան առողջության հետ, որի արդյունքում խաղացողը որոշել է հեռանալ ֆուտբոլից: «Ալբիոն Ռովերսը» աջակցել է ֆուտբոլիստին և խոստացել հետաքննել միջադեպը: