Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Միլանը» ընդունում է ՍՊԱԼ-ին: Ընթանում է հանդիպման երկրորդ կեսն, իսկ տանտերերը 3:0 հաշվով հաղթում են:
44-րդ րոպեին միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Սամուել Կաստիլյեխոն: Գոլային փոխանցումը կատարել է հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը: Լեհ հարձակվողն այս կերպ կատարել է իր առաջին գոլային փոխանցումը «Միլանի» կազմում ակումբային մրցաշարերում անցկացրած խաղերում:
Նշենք՝ Պյոնտեկն այս խաղում նաև գոլի հեղինակ է դարձել՝ բացելով հանդիպման հաշիվը: Նա աչքի է ընկել խաղի 20-րդ րոպեին:
Հիշեցնենք՝ Պյոնտեկը «Միլան» է տեղափոխվել «Ջենոայից» 2019 թվականի հունվարին: 24-ամյա լեհ հարձակվողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: