Հայաստանի առաջատար ատլետները շարունակում են պայքարել՝ օլիմպիական խաղերին ուղեգիր վաստակելու համար:
Հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում տվել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի, միջին տարածության գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի և ամերիկահայ արագավազորդ Ալեքս Դոնիկյանի անունները: Նշած մարզիկները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում և Ծաղկաձորում անցկացվելիք ուսումնամարզական հավաքներին:
Հունիսի 5-ին նշված ատլետները կմասնակցեն փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, իսկ դրան կհաջորդի Կիպրոսի Նիկոսիայում հունիսի 19-ին մեկնարկելիք հին աշխարհամասի թիմային առաջնությունը: