«Նոա» ՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՖԱ «Նոա» Յուրմալան չի պատկանում «Նոա» հոլդինգին․
«Նոա» հոլդինգը տեղեկացնում է, որ ՖԱ «Նոա» Յուրմալան չի պատկանում հոլդինգին, և, համապատասխանաբար, կապ չունի ոչ ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի, ոչ էլ հետագա ծրագրերի և քայլերի հետ:
Հաշվի առնելով այն փաստը, որ ռեբրենդինգի ընթացակարգը պահանջում է որոշակի ժամանակ, ակումբը դեռ կշարունակի հանդես գալ «Նոա» անունով, սակայն հոլդինգը կներդնի բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ անվանումը ետ վերցնելու համար»,- ասված է «Նոա» ՖԱ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Նոա Հոլդինգը» ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռք է բերել լատվիական «Նոա Յուրմալա» լատվիական ակումբը: Այդ մասին տեղեկացրել էր ակումբի պաշտոնական կայքը:
Վերջերս հայտի էր դարձել, որ «Նոա Յուրմալան» իրավունք չունի մասնակցել Լատվիայի ֆուտբոլի առաջնությանը։ Սակայն այս հանգստյան օրերին «Նոա Յուրմալան» իր առաջին հանդիպումն անցկացրեց Լատվիայի առաջնությունում (պարտվել է 0-5 հաշվով)։