Ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում էր շվեյցարական Բազելում: Հիշեցնենք, որ նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը: Առաջարկում ենք դիտել մեր մարզիկի չեմպիոնական ելույթը։
Իսկ ահա Եվրոպայի առաջնության հենացատկ մրցաձևում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց։ Հայ մարզիկը զբաղեցրեց 6-րդ տեղը։
Մեր հավաքական թիմը հայրենիք կվերադառնա ապրիլի 28- ին ժամը 00:50-ին: