Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն․
«Շնորհակալություն Ջո Բայդեն՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- գրել է Մովսիսյանը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում երկու անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։