Իսպանիայի Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալը» կմրցի «Բետիսի» հետ:
Տևական դադարից հետո հայտացուցակ է վերադարձել Էդեն Ազարը, իսկ Կռոսը հերթական հանդիպումը բաց կթողնի:
Առաջիկա խաղի համար Զիդանը հայտավորել է հետևյալ խաղացողներին.
Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Ալտուբե
Պաշտպաններ. Կարվախալ, Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա
Կիսապաշտպաններ. Մոդրիչ, Կասեմիրո, Իսկո, Արիբաս, Բլանկո
Հարձակվողներ. Ազար, Ասենսիո, Բենզեմա, Ժունիոր, Դիաս, Գոես