«Բավարիայի» երկրպագուները ստորագրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին:
«Բավարիայի» երկրպագուները ակումբի ղեկավարությունից պահանջում են թիմում պահել մարզչին և հեռացնել սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆլիկը հայտարարել էր իր ցանկության մասին՝ այս մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին, ինչը երկրպագուների դժգոհությունն էր առաջացրել:
Մարզիչը կոնֆլիկտ ունի Սալիհամիջիչի հետ կադրային քաղաքականության մեջ առկա տարաձայնությունների պատճառով, իսկ ակումբի խորհրդի անդամները աջակցում են սպորտային տնօրենին: