«Յուվենտուսի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին աշխատանքից հեռացնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Transfermarktweb-ը:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը կազմել է այն մարզիչների ցուցակը, որոնք կարող են փոխարինել Պիրլոյին։
Ցուցակում ընդգրկվել են Հանսի Ֆլիկը («Բավարիա»), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Զինեդին Զիդան («Ռեալ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ջան Պիերո Գասպերինին («Ատալանտա»), Սիմոնե Ինձագին («Լացիո») և Մասիմիլիանո Ալեգրին (առանց աշխատանքի):