Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական, ուկրաինական և ղազախական մի շարք ակումբներ: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
25-ամյա հարձակվողը երևանյան ակումբին է միացել այս տարվա փետրվարի վերջին:
Հիշեցնենք, որ Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է: Խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» և մակեդոնական «Վարդարում»:
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Միրանյանն անցկացրել է 1 հանդիպում՝ մասնակցելով Լիխտենշտեյնի դեմ խաղին: