«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Սուպերլիգայի ստեղծումը:
«Երեկ ես խոսեցի նախագահի հետ, և նա ինձ բացատրեց ակումբի դիրքորոշումը: Ես չգիտեմ` խաղացողներին հարցրե՞լ են այս մասին: Այնքան շատ բան կա, որ ավելի լավ է քո կարծիքը չարտահայտես: Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել, պետք է սպասել: Ես ակումբի համար ցանկանում եմ լավագույնը:
Ես մամուլի քարտուղար չեմ, իմ գործը թիմին խաղին պատրաստելն է: Եթե կա մեկը, ով պետք է խոսի այդ մասին, դա ակնհայտորեն նախագահն է: Սա ինձ չի հետաքրքրում: Ակումբների նախագահների համար նորմալ է մտածել ապագայի մասին», — Կումանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: