Վիլյառեալի նախագահ Ֆերնանդո Ռոյգը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով նաև Եվրոպայի Սուպերլիգայի նախագահն էր:
«Եսասեր, եսասեր և կրկին եսասեր: Նա մտածում է միայն «Ռեալի» մասին: Բացի այդ, «Վիլյառեալը» չպետք է գա ու փրկի նրան: Սուպերլիգան զառանցանք է: Ցանկացած նախագիծ, որում ակումբները սպորտային վաստակից բացի այլ բան են ստանում, իմաստ չունի:
Ոչ ոքի չեն հանում Լա Լիգայից: Ես չեմ խոսել այս երեք ակումբներից ոչ մեկի հետ: Մենք պետք է իրար հետ խոսեինք, բայց նրանք մեզ ընդհանրապես հաշվի չեն առնում:
Վերջերս «Ատլետիկոն» օգնություն խնդրեց «Վիլյառեալից», նրանք զանգահարեցին՝ քննարկելու իրավիճակը, բայց հիմա ոչ ոք ինձ չզանգեց», — ասաց Ռոյգին Marca-ն: