La Gazzetta dello Sport-ի համաձայն ՝ Չեմպիոնների լիգան նոր ձևաչափով կարող է մեկնարկել 2024 թվականից շուտ:
Վերջերս հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն նախատեսում է բարեփոխել Չեմպիոնների լիգան: 2024/25 մրցաշրջանից սկսած ՝ կձևավորվի միասնական լիգա, որին մասնակցելու են 36 ակումբներ: Դա ակումբներին հնարավորություն կտա ավելի շատ հանդիպումներ անցկացնել մի մրցաշարի շրջանակներում:
ՈւԵՖԱ-ն բանակցություններ է վարում նաև ներդրումային ֆոնդի հետ` Չեմպիոնների լիգայի բյուջեն ընդլայնելու համար (6 միլիարդ եվրո ֆինանսավորման փաթեթով):
Նախատեսվում էր, որ նոր նախագիծը պետք է մեկնարկի 2024 թվականին, բայց կարծես թե եվրոպական Սուպերլիգայի շուրջ ստեղծված քաոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաներին համոզել է մտածել բարեփոխումներն ավելի արագ իրականացնելու մասին: