Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը ակտիվորեն փնտրում է նոր գլխավոր մարզչի, ով կփոխարինի Հանս-Դիտեր Ֆլիկին:
Ըստ Sky Sport Germany-ի, հավանակն գլխավոր մարզիչների ցուցակում կան ութ հավանական թեկնածուներ, բայց նրանցից միայն երեքն են համարվում հիմնական: Խոսքը «ՌԲ Լայպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանի, «Այաքսի» մարզիչ Էրիկ Տեն Հագի և ակումբի նախկին խաղացող Մարկո Վան Բոմելի մասին է, որոնք նախկինում աշխատել է ՊՍՎ-ում:
Այլընտրանքային ցուցակում ընդգրկված են նաև Մաքս Ալեգրին, Ժոզե Մոուրինյուն, Օլիվեր Գլասները, Յոաhիմ Լյովը, Ռալֆ Ռանգնիկը և Արսեն Վենգերը: